Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կլինի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։


Ֆիլիպ Իվանովիչը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման:


Կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:


«Երևանյան երկխոսության» քննարկումներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել միջոցառման պաշտոնական կայքէջում և սոցիալական հարթակներում։