Հայ-ռուսական իրավապայմանագրային բազան կապանքների է վերածվել․ ՀՀ «գլխի վրայից» պետք է իջեցնել

Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները պետք է բերի համապատասխանության այն իրողությունների, որոնք ձևավորվել են մեր երկու երկրների միջև։  Այս կարծիքին է Ռուբեն Մեհրաբյանը՝ «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահը։


Ըստ նրա՝ առկա իրավապայմանագրային բազան չի համապատասխանում եղած հարաբերությունների մակարդակին։ «Այդ իրավապայմանագրային բազան վերածվել է կապանքների Հայաստանի համար։ Ռուսաստանը գալիս և նույնիսկ հենց Երևանի մեջտեղում մեզ հաթաթա է տալիս, թե ինչ կլինի մեզ հետ, եթե հանկարծ հրաժարվենք այն մտքից, որ նրանք պետք է նստած մնան մեր գլխին։ Պետք է իջեցնենք նրանց մեր գլխից»,- ասաց Մեհրաբյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան