Շուրջ 3 տասնյակ քրեական գործեր՝ 2020-2021թթ, պետությանը պատճառված մոտ 2մլրդ դրամի չափով վնաս․ Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շուրջ 3 տասնյակ քրեական գործեր՝ 2020-2021թթ, պետությանը պատճառված մոտ 2մլրդ դրամի չափով վնաս...

ՀՀ դատախազությունը իր ողջ գործիքակազմով հետևողականորեն շարունակելու է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացում տեղ գտած չարաշահումների և խախտումների դեպքերը, սիստեմատիկ բնույթ կրող հանցավոր սխեմաները պարզելու, ինչպես նաև մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղեգիծը»: