ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը բաց չի թողնվի․ Փաշինյան

Մեր ռազմավարական որոշումն է՝ մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին: Ես հույս ունեմ, որ այսօրվա զեկույցի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել և ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իհարկե, մենք լիարժեք և ամբողջական այդ մասով մեր պատասխանատվությունը կիրացնենք:  Այդ մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ուրախ եմ արձանագրել, որ մենք նաև մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որպեսզի այս պատմական հնարավորությունները բաց չթողնվեն, և թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետև, իհարկե, ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ, և այն փաստը, որ մենք այս միջավայրում՝ միջազգային և տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում, կարողացանք ավարտին հասցնել, փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, հաջողությամբ փակել, այսինքն՝ ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա, իհարկե, շատ կարևոր և մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն»,- ասաց նա: