Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ 2025 թվականի մարտի 27-ի նիստի ժամանակ անդրադարձավ չզեկուցվող ռեժիմով քննարկված և ընդունված որոշման նախագծերից մեկին, որը ենթադրում է ճանապարհաշինական և կապիտալ ներդրումների փաթեթ: Արդեն իսկ մեկնարկել են ծրագրով նախատեսված՝ Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 10,1 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները:
Ապրիլին
էլ վարչապետն այցելեց Նռնաձոր։ Խնդիրների պակաս չունեցող, դրանց արդեն համակերպված
նռնաձորցիների հետ շփումների ժամանակ կառավարության ղեկավարը կարևոր ուղերձ հղեց՝ մեզ
պետք է ոչ թե գոյատևել, այլ ապրել՝ բարելավելով համայնքի կենսական պայմանները։ Իրանին
և Ադրբեջանին սահմանակից «նռնենիների ագարակը»
Մեղրիին և հարակից շրջաններին կապող ճանապարհի կառուցման աշխատանքները դիտարկելու
նպատակով օրերս Սյունիք այցելելու հերթը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարինն
էր։ ՀՀ-ում ճանապարհաշինության համար պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչները լրագրողների ուղեկցությամբ եղան
շինհրապարակում։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի
խոսքով՝ ծրագրի իրականացումը փուլային է, շինաշխատանքները մեկնարկել են տարեսկզբին,
հույս ունի, որ շինարարն իր օրացուցային գրաֆիկից շուտ կհանձնի ճանապարհը շահագործման,
որից հետո տեղի կունենա դրա ասֆալտապատումը։ Նախքան այդ՝ գրունտային ճանապարհն էլ, ի դեպ, երթևեկելի
և անցանելի կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կապալառու կազմակերպության տնօրեն Արմեն Մինասյանն էլ
վստահեցնում է՝ շինարարական աշխատանքների համար
նախատեսված է 10 ամիս, երկու ամիսը սպառել են, ճանապարհն էլ կառուցվում է զրոյից՝ ռելիեֆը
բարդ է, իրականացվել են պայթեցման աշխատանքներ։
Նռնաձորի վարչական ղեկավար Արա Ազիզյանն էլ նշում է՝ գյուղ բերող ճանապարհի խնդիրը եղել է «ամենապրոբլեմատիկը», ինչն իր հետ բերել է մեկ այլ
խնդիր՝ գյուղմթերքի իրացման հետ կապված դժվարություններ։
13,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման պայմանագրի արժեքը 2 մլրդ
562 մլն դրամ է. եթե շինարարն ընթանա ըստ օրացուցային պլանի, այն արդեն կշահագործվի
2025 թվականի տարեվերջին՝ դեկտեմբերին։
Հեղինե Մանուկյան