Ռոբերտ Ֆիցոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովակիայի Հանրապետության վարչապետՌոբերտՖիցոյիգլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:


Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ դրեցՀայոցցեղասպանության զոհերիհիշատակըհավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերըծաղիկներդրեցինանմարկրակիմոտև մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:


Այցիավարտին Ռոբերտ Ֆիցոն շրջեց Հիշողության պուրակում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տնկեց արծաթափայլ եղևնի: