Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա մեկնելու մասին լուրերին։
«Ակնհայտ է իր կապը։ Նույնիսկ իր հարցազրույցում նա հետաքրքիր բան է անում։ Ասում են՝ Միութենական պետության մասին ի՞նչ եք կարծում, ասում է՝ դե նմանատիպ բան չեմ ասել, և սկսում է բոլոր հնարավոր ձևերով ապացուցել ու ներկայացնել Միութենական պետությունը՝ սխալ զուգահեռներ անցկացնելով ԵՄ-ի հետ»,- ասել է նա։