Անվտանգության ոլորտում միայն մեկ աղբյուրի վրա հենվելը պարզապես չի աշխատում․ Ռուբինյան

Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն անվտանգության առումով կախված է եղել մեկ աղբյուրից՝ Ռուսաստանից և այդ երկրի հետ կապված անվտանգային կազմակերպություններից, «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 


Նրա խոսքով, սակայն, իրադարձությունների բերումով պարզ դարձավ, որ անվտանգության ոլորտում միայն մեկ աղբյուրի վրա հենվելը պարզապես չի աշխատում։


«Երբ ժամանակը գալիս է, և անվտանգային կազմակերպությունները, և երկրները, որոնք ներգրավվելու պարտականություն ունեն, չեն անում դա կամ չեն ցանկանում անել։ Մենք սրա շուրջ կարող ենք բանավիճել, բայց փաստ է, որ դա տեղի չի ունենում»,- նշել է  Ռուբեն Ռուբինյանը։ 

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանն այժմ որդեգրել է բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն