ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ՝ նշելով, որ խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ:
Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ։ Իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ։
Կայսրությունը դրանով նպատակ էր հետապնդում ոչնչացնել պետության անկախ այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լիներ Առաջին Հանրապետությունը։ 1991-ին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե 70-ամյա պրոպագանդան խոր հետք չի թողել մեզանում։ Անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։
Բայց հիմա արդեն Երրորդ հանրապետության հետահայաց վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Այս է պատճառը, որ համոզված եմ՝ մեր պետության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար հենց սա պետք է հաղթահարենք»,- ասաց վարչապետը։
Հոռետեսությունն ու հուսահատությունը այլևս ՀՀ ուղեկիցը չեն։ ՀՀ ուղեկիցը պետանակենտրոն ինքնագիտակցությունն է, աշխարհի գիտելիքահենք իմացությունը, զարգացումը և ժողովրդավարությունը։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են ՀՀ երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Բոլորիս շնորհավորում եմ Հանրապետության առիթով։ Փա'ռք նահատակներին, և կեցցե' Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց վարչապետը։