Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, կարողանալ ապրել խաղաղության մեջ. Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 107-րդ տարեդարձի առթիվ «Ֆեյսբուք»-ի իր էջում վերահրապարակել է 2021 թվականին արված գրառումն ու նշել. «Ամեն մայիսի 28-ին՝ Հայաստան այցից ի վեր, ես վերահրապարակում եմ այս հաղորդագրությունը, ոչինչ չեմ ավելացնում, որևէ բան չեմ ջնջում։ Այսօր Հայաստանը տոնում է ամենաթանկը՝ իր անկախությունը.


Այս մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ, մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ, մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա, մաղթում եմ հայերին հպարտ լինեն այս երկիրն իրենց երեխաներին նվիրելու համար։ 


Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»: