Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին, ասել է, որ Բելառուսը կարտոֆիլի պակաս ունի, հետևաբար՝ Ռուսաստանը նույնպես: Պուտինն այս մասին ասել է «Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր» վերահսկիչ խորհրդի նիստում։


Նախօրեին ՌԴ գործարար շրջանակների, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը կարող է կարտոֆիլ գնել Բելառուսից։ Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, սակայն, նշել է, որ «այն այնտեղ վերջացել է»։


«Ինչպե՞ս վերջացել է, Մաքսիմն ասում է, որ Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, այդ ինչպե՞ս»,- զարմացել է Պուտինը:


Երեկոյան նա հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ։


Պուտինի խոսքով՝ Լուկաշենկոն իրեն ասել է. «Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք: Մենք արդեն ամեն ինչ վաճառել ենք Ռուսաստանին»։


Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Ռուսաստանում կարտոֆիլի դեֆիցիտ է գոյացել բերքի ձախողման և ցանքատարածքների պակասի պատճառով, ինչի պատճառով էլ այն թանկացել է։