Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը և նվազեցնում խոցելիությունը. Մհեր Գրիգորյան

Չկա ավելի կարեւոր բան  մեր պետության համար, քան ինքնիշխանությունը և անկախությունը: Այս մասին Ապարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

 

Անդրադառնալով սահմանազատման ընթացքի վերաբերյալ քննադատություններին, փոխվարչապետը նշեց, որ  սահմանազատմամբ մենք նվազեցնում ենք խոցելիությունը և ամրապնդում ինքնիշխանությունը:

 

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ սահմանազատման գործընթացը կանոնակարգին համապատասխան կընթանա և չի կարծում որ որևէ վտանգ կառաջանա: