Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ գրելով.


«Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ ինքը կապ չունի հայ ազգի հետ՝ ինքն է իրեն տարանջատել հայերից։


Արժանապատվության կորստից տրտնջացող Քոչարյանին խորհուրդ կտամ սատկած առյուծ թամբել, գուցե օգնի։


Իսկ հուսալքությունը հաղթահարելու համար կարող է միլիոնների ապօրինի գույքը ինքնակամ վերադարձնել պետությանը, գոնե մի բանով պիտանի կլինի»։