«Գոհունակությամբ ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկված քայլերը». Էրդողան

Մենք մեծ նշանակություն ենք տալիս այն բանին, որ շատ տարիներ վերապրած վիշտը այլևս չկրկնվի, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման հաստատմանը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները,  այս մասին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո։


«Մենք գոհունակությամբ ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկված քայլերը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռք բերումը գնահատում ենք որպես կարևոր իրադարձություն կայունության ճանապարհին։ Ցանկանում ենք, որ այս գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ։ Մենք տեսնում ենք, որ պատերազմում հաղթած Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում խաղաղության ճարտարապետը»,- նշել է նա։