Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կարծում եմ՝ հանրային լայն կոնսենսուսի պարագայում նման թեմաները կարող են կյանքի կոչվել, և քանի դեռ այդ կոնսենսուսը կաղում է կամ բացակայում է, դա պետք է անցնի քննարկումների բավականին երկար ճանապարհ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն առնչվող նախագծին:
Ա․ Քոչարյանը նաև հայտնեց, որ եթե հեղինակը նախագիծը թողնի շրջանառության մեջ, կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ այն հունիսի 9-ին կլինի հանձնաժողովի նիստում, իսկ եթե հանեց, ուրեմն կշարունակվեն քննարկումները: