Որոշ փիլոնավորներ կարծում են, թե փիլոնի տակ թաքնվելը դարձնում է բարեպաշտ, իսկ «գործերն»` անտեսանելի. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է եկեղեցականների կողմից վարչապետի և Կառավարության հասցեին հնչող քննադատություններին: 


Դրանք սկսվել են, երբ վերջինս Կառավարության վերջին նիստում վարչապետն անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների՝ աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկությանը:  Ըստ վարչապետի՝ այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով «եկեղեցիները չուլանացված են»:


«Որոշ փիլոնավորներ կարծում են, թե փիլոնի տակ թաքնվելը իրենց դարձնում է բարեպաշտ ու առաքինի, իսկ իրենց «գործերն»՝ անտեսանելի։


Ճշմարտության մասին խոսքը հաճախ աղաղակող է։


Դիսկուրսը բաց է։ Փիլոնով պաշտպանվելն այլևս արդիական չէ»,- գրել է Ալխաս Ղազարյանը: