Եթե կուսակրոն եկեղեցականը խախտել է երդումը, պետք է կրի պատասխանատվություն՝ մինչև կարգալուծում. Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է եկեղեցականների կողմից վարչապետի և Կառավարության հասցեին հնչող քննադատություններին: 


Դրանք սկսվել են, երբ Կառավարության վերջին նիստում վարչապետն անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների՝ աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկայությանը: Ըստ վարչապետի՝ այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով «եկեղեցիները չուլանացված են»:

««Եպիսկոպոսը պետք է լինի անարատ, միակնանի, զգոն, խոհեմ, վայելուչ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ, ոչ խմիչ, ոչ բռնակալ, այլ հեզ, ոչ կռվարար, ոչ փողասեր… Եթե մեկը չգիտե իր տունը կառավարել, ինչպե՞ս կարող է հոգ տանել Աստծո եկեղեցու մասին»։


Տիմոթեոսին Առաջին Թուղթը, գլուխ 3, խոսքերը 2-5:


Հայ Առաքելական Եկեղեցում կուսակրոնությունը պարտադիր պայման է բարձրագույն հոգևորականների համար։ Դա ընդամենը ծես չէ, այլ հոգևոր երդում, որով անձը հրաժարվում է աշխարհիկ կյանքից՝ իրեն ամբողջովին նվիրելով Աստծուն ու Եկեղեցուն։


Եվ երբ նման երդում տված հոգևորականի հասցեին կա սեռական վարքի մասին ենթադրյալ մեղադրանքներ, մենք չպետք է աչք փակենք իբրև եկեղեցու հանդեպ հարգանք։ Ճշմարիտ հավատացյալի համար եկեղեցուն պաշտպանելը նշանակում է պաշտպանել նրա մաքրությունը, ոչ թե գլուխներս մտցնենք հողի մեջ, որ չտեսնենք:


Անհրաժեշտ է, որ Եկեղեցին սկսի արդար քննություն. եթե խախտել է իր երդումը, պետք է կրի ամբողջական պատասխանատվություն՝ մինչև կարգալուծում կամ գահից հրաժարում։

Հայոց Եկեղեցու «Կանոնագիրք Հայոց»-ը հստակ է․

  • ԻԶ կանոն (16) - կուսակրոնության ուխտի խախտման դեպքում հոգևորականը կարող է կարգալուծվել կամ հեռացվել հաղորդությունից։
  • ԻԷ կանոն (17) - բարոյական խախտումների դեպքում նախատեսվում է կարգից զրկում։
  • Հոգևոր իշխանությունը միայն հավատացյալների հարգանքի պայմաններում գոյություն ունի»,- գրել է Հակոբյանը: