ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վարչապետին ուղղված ՀԿ-ների հայտարարությանը, որով վերջիններս պահանջել են հեռացնել կնոջը թիրախավորող գրառումը:
«Օ՜յ, ոմանց աչքերը բացվեցին։ Ողջունելի է, ինչ խոսք, ողջունելի։ Ողջունելի է, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ այս հայտարարությամբ պաշտպանում են ուրվական մի կնոջ, որի անձն անհայտ է։
Իսկ, հարգելինե՛րս, չե՞ք կարծում, որ ոչ ուրվական կանանց նույնպես չի կարելի թիրախավորել ամուսնուն հարվածելու համար։
Իսկ, հարազատնե՛րս, վերջին 7 տարիներին չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը բացառապես սեռային հիմքով։
Չէիք կարող չնկատել։ Պարզապես դուք էլ քաղաքական հակառակորդ»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մի քանի գրառումներով անդրադարձել է եկեղեցականների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին, որոնք հաջորդել են Կառավարության վերջին նիստում եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների՝ աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի և հագուստների առկայության վերաբերյալ իր անդրադարձին: