Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հանրապետությունը չի ծրագրում միանալ ԲՐԻԿՍ-ին՝ առաջնորդվելով «պրագմատիկ» նկատառումներով։ Նա նշել է, որ Ղազախստանի համար կազմակերպության գործընկերոջ կարգավիճակը բավարար է, քանի որ ԲՐԻԿՍ-ը «չունի կանոնադրություն, քարտուղարություն, ծրագրեր»։
«Տեսնենք, թե որքանով արդյունավետ կլինի ԲՐԻԿՍ-ը որպես միջազգային կազմակերպություն։ Առայժմ Ղազախստանը կմնա դիտորդի կարգավիճակում, իսկ հետո ժամանակը ցույց կտա», - եզրափակել է նախագահը։
2024 թվականի հոկտեմբերին Ղազախստանի նախագահի խորհրդական Բերիկ Ուալին հայտարարել էր, որ Ղազախստանը ստացել է ԲՐԻԿՍ-ին միանալու առաջարկներ։ Սակայն Տոկաևը որոշել էր ձեռնպահ մնալ նման քայլից՝ ներառյալ «միավորման զարգացման հեռանկարներին վերաբերող ասպեկտների» պատճառով։ Ուալին այնուհետև ընդգծել էր, որ ԲՐԻԿՍ-ին միանալու նպատակահարմարությունը քննարկվում է «Ղազախստանի ազգային շահերի տեսանկյունից»։
Նախագահը նախապատվությունը տվել է ՄԱԿ-ին՝ «որպես համընդհանուր և անվիճելի կազմակերպություն, որտեղ կարող են և պետք է քննարկվեն բոլոր արդիական միջազգային հարցերը»։