Ամասիայի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց դպրոցը հագեցած է անհրաժեշտ նոր գույքով. Նիկոլ Փաշինյան

Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց դպրոցը հագեցած է անհրաժեշտ նոր գույքով: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:


«Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 739 մլն դրամ»,- նշված է գրառման մեջ: