Գյումրիում գործող «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» կարի արտադրամասն օգտվել է Կառավարության տրամադրած արտոնությունից. Փաշինյան

Վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Գյումրիում գործող «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» կարի արտադրամասը: 


Ներդրումային ծրագրի շրջանակում 2020 թվականին Կառավարության որոշմամբ ընկերությունն օգտվել է արտոնությունից: Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմել է 2 մլն 509 հազար դրամ, գնահատված արտոնությունը՝ 183 մլն 982 հազար դրամ։ 


Փաստացի իրականացված ներդրումների չափը կազմել է 835 մլն 990 հազար դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 244 աշխատատեղ։ Ներկայումս ընկերությունն ունի 705 աշխատող, միջին աշխատավարձը կազմում է 140 000 դրամ: Ընկերությունն արտադրում է մանկական հագուստ, որն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: