Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում. Արայիկ Հարությունյան

Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը Գերմանիայում ընթացող Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նժույգ թափեր ձևից նվաճել են համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնականը:


Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:


«Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում: Շնորհավոր 18-ամյա Համլետի ոսկե մեդալը»,- գրել է Հարությունյանը: