Արթուր Ավետիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Վահագն Դավթյանը 7-րդն է

Արթուր Ավետիսյանը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում բրոնզե մեդալ նվաճեց:


Ավետիսյանը վաստակեց, 14,366 միավոր: Վահագն Դավթյանը նույն վարժության եզրափակիչում 14,166 միավորով գրավեց 7-րդ տեղը:


Հիշեցնենք, որ քիչ առաջ նժույգ թափեր վարժությունում 17-ամյա Համլետ Մանուկյանը վաստակած 14,766 միավորով ոսկե մեդալ նվաճեց, իսկ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը 14,733 միավորով արծաթե մեդալակիր դարձավ: