Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։
Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսանությունից:
«Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,- ասված է հաղորդագրության մեջ։
