WhatsApp-ը կդադարի աշխատել հին մոդելների որոշ սմարթֆոնների վրա

WhatsApp-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հունիսի 1-ից դադարեցնում են մի շարք հին սմարթֆոնների աջակցությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 


«Կիրակի օրվանից սկսած՝ WhatsApp-ը կաշխատի միայն iOS 15.1 և ավելի նոր օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ների վրա։ Android 5.0 կամ ավելի վաղ օպերացիոն համակարգով աշխատող սարքերը նույնպես կանջատվեն»,- ասվում է հայտարարության մեջ։