Գերմանիայի նախկին արտգործնախարարը ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ

Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոկը նոր միջազգային պաշտոն է ստացել՝ նա ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, հաղորդում է Bild-ը։


Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր կեսօրին։ Բերբոկին աջակցել է 167 երկիր՝ Գլխավոր ասամբլեայի անդամների ճնշող մեծամասնությունը։


Աննալենա Բերբոկն այս պաշտոնի միակ թեկնածուն էր։ Իր առաջին ելույթում նա շնորհակալություն է հայտնել երկրների ներկայացուցիչներին վստահության համար և նշել, որ մտադիր է լինել «ազնիվ միջնորդ» Ասամբլեայի աշխատանքներում։