Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին անդրադարձել է եկեղեցականներին առնչվող թեմաների և գրել.
«Հերթով հիշենք:
2019 թվականից ստանձնեցի նաև մշակույթի ոլորտի պատասխանատվությունը, որի մեջ էր նաև հուշարձանների պահպանությունը: Մի ահավոր վիճակ էր (վերջին յոթ տարիներին մեծ աշխատանք է կատավել այս ուղղությամբ, ինչի մասին հետագայում կգրեմ): Ամենուրեք կեղտ, աղբ, գործող եկեղեցիների տարածքներում սեղանիկներ էին, սուրճի ապարատներ և այլն: Հանձնարարեցի, որ վերջիններիս հարցով հերթով զբաղվեն:
Մի օր օգնականս ասում է՝ Յոթ վերք եկեղեցու մոտից համայնքապետը (Բալասանյանը) ռիսկ չի անում սուրճի ապարատը հանել (ապօրինի սարքերի, շինությունների հանելու/մաքրելու գործառույթը համայքապետերինն է): Ասացի փոխանցեք, որ հետևողական եմ լինելու: Հետո պարզվեց ինչ՝ համայնքապետը վախում էր հանել, որովհետև թեմի առաջնորդը արգելել էր: Իսկ ով էր թեմի առաջնորդը՝ մեզ քաջ հայտնի Միքայել Աջապահյանը:
Չես հասկանում՝ մեկը բիզնեսմեն է, մյուսը գողական...
Հոգևորով ե՞րբ են ժամանակ ունենում զբաղվելու: Շատ ծանրաբեռնված են»: