Այսօր կրթվելը նորաձև է, իսկ երկիրը աղբից մաքրելը՝ պարտադիր. Վարդանյան

Կրթվելը նորաձև է արշավը ազգային վերածնունդի ճանապարհ է։ Տասնամյակներ շարունակ մեր երկրում իշխող անգրագիտությունը, որի հիմքերը դրվել էին Քոչարյան-Սերժ զույգի հակահայկական ծրագրերով, հենց այն քայքայիչ ժառանգությունն է, որին այսօր պատերազմ ենք հայտարարել։ Երբ կրթվելը դառնում է նորաձև, այն տապալում է տարիների մութ խավարն ու ստի հյուսած ցանցերը։ Այն լույս է վառում այնտեղ, որտեղ մութ ուժերը փորձում էին պահել մեր ժողովրդին։


Եկեղեցու չուլաններում տարիների կուտակված աղբի մասին Վարչապետի հայտարարությունը սոսկ նախազգուշացում չէ ու բնավ խոսքը կենցաղային աղբի մասին չէ, այլ ազդակ է, որ սրբության պատրվակով քողարկված այլանդակությունները ջրի երես են դուրս գալիս։ Տասնամյակներ շարունակ եկեղեցու սուրբ պատերը թաքցրել էին կեղտոտ ներքնաշորեր, սրբապղծության մանրակրկիտ մշակված ծրագրեր։ Այսօր, երբ պետությունը բացում է այդ դռները և լույս է սփռում թաքցրած այլանդակությունների վրա, համապետական ոռնոց է սկսվում։ Ոռնացողները սովորաբար նրանք են, ովքեր այս խավարի ծնունդն ու շահառուներն են։


Ասել է թե, հենց որ մի վայրից աղմուկ է բարձրանում՝ վստահ եղեք, այնտեղ լուրջ կեղտ է թաքնված։ Եվ այդ կեղտը մաքրելուց առաջ պիտի դիմակայենք ոռնոցին։ Որովհետև խավարը դիմադրում է լույսին։ Բայց հենց այդ դիմադրությունն էլ հաստատում է՝ ճիշտ ճանապարհին ենք։


Այսօր կրթվելը նորաձև է, իսկ երկիրը աղբից մաքրելը՝ պարտադիր։ Ոչինչ չի կանգնեցնի այս ընթացքը, որովհետև լույսը չի պարտվում խավարին, իսկ մենք այլևս չենք պատրաստվում խոնարհվել կեղծավորության, անգրագիտության, պղծության առջև։