Փաստացի Մայր աթոռը չի հերքել Գարեգին Բ-ի զավակ ունենալու փաստը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մայր Աթոռում հրավիրված եպիսկոպոսաց ժողովից հետո հրապարակված հայտարարությանը:


«Փաստացի Մայր աթոռը չի հերքել Գարեգին Բ-ի զավակ ունենալու փաստը։


Փոխարենը հայտարարում են, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերով, այլ խոսքերով՝ դա ձեր գործը չէ մենք կորոշենք։


Չկա, գոյություն չունի եկեղեցական մի կարգ, որով Աստծուն կարելի է սուտ երդում տալ ու կաթողիկոս մնալ»,- գրել է Չախոյանը։