Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումէ կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ վերջին հայտարարություններին և եկեղեցու արձագանքին:
«Մայր Աթոռը փաստորեն չի հերքել Փաշինյանի տրամադրած «տեղեկատվությունը»։ Հոգևոր ժողովը պետք է դատապարտի սեփական օրենքները խախտած անձանց և միայն այդպես կարող է փրկել եկեղեցու հեղինակութունը։
Բացի այդ, կարծում եմ իշխանությունները այլ տեղեկություններ էլ են պատրաստվում հանրայնացնել։
Իշխանությունները պետք է պահեն կոռեկտության սահմանները, իսկ եկեղեցին պետք է հստակ դիրքորոշում որդեգրի ներսում արատները արմատախիլ անելու վերաբերյալ` նույնիսկ ամենաբարձր մակարդակով։
Մնացած ազգային կեղծ բառամթերքի հետագա օգտագործումը ավելի է խորացնելու ժողովրդի հիասթափությունը»,- գրել է Դալլաքյանը: