Որոշ անհանգստություններ ունենք. Հայկ Կոստանյանը՝ քաղաքապետարանի ձերբակալությունների մասին

Չկա շաբաթ, որ ձերբակալություններ չլինեն: Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:


Բայց այս մասով, ըստ Հայկ Կոստանյանի, որոշ անհանգստություններ ունեն․ «Այստեղ մի հետաքրքիր բան կա: Բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ մի դեպքում մարդը կալանավորվում է ինչ-որ մի միջնորդություն ենթադրյալ իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար: Դրա համար մեզ համար կան այդ տեսանկյունից խնդրահարույց իրավիճակներ»:


«Այսինքն՝ մենք ուրախ կլինենք, որպեսզի այն օպերատիվ-հետախուզական միջոցառոմները, որ վերջին շրջանում ինտենսիվորեն տեղի են ունենում Երևանի քաղաքապետարանի շուրջ, տեսնենք նաև այլ կառույցներում»,- ասաց նա: