Զավեշտալին գիտեք որն է, որ մեզ կոռուպցիայի և գումարների մսխման մեջ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանի շահերը սպասարկող մարդիկ․ Վարդանյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հերթական «մեղադրանքն է» մեր հասցեին հնչեցնում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, ում մոտ առաջին անգամ չստացվեց մեր գրպանը գցել կնոջ ավտոմեքենան վառելը, ուստի որոշել է մարդկանց « դատին ու գնահատանքին ներկայացնել Երևան քաղաքի բյուջեի հերթական մսխումները»։


Զավեշտալին գիտեք որն է, որ մեզ կոռուպցիայի և գումարների մսխման մեջ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանի շահերը սպասարկող մարդիկ, որոնց մեջ կան, օրինակ, գեներալի կոչում ունեցողների նախկին և ներկա օգնականներ։


Եթե մենք կոռումպացված ենք, որ

1. Ասֆալտապատում ենք քաղաքի փողոցները

2. Աղբահանության համար նոր տեխնիկա ենք ձեռքբերում ու ավելի շատ մարդ ընդունում աշխատանքի

3. Վերելակներ ենք փոխարինում

4. Տրանսպորտ ենք ձեռքբերում ու վարորդներին բարձր աշխատավարձ վճարում

5. Այգիներ ենք բարեկարգում

6. Կանաչ տարածքներ ստեղծում

7. Մայրուղիներ և մայթեզրեր կառուցում

8. Երևան լիճն ու Հրազդան գետը մաքրում

9. Խաղահրապարակներ կառուցում

10. Ֆուտբոլի դաշտեր կառուցում

11. Զբոսայգիներ, հանգստյան գոտիներ ստեղծում

12. Երաժշտական դպրոցների համար ժամանակակից գործիքներ ձեռքբերում

13. Միջազգային սպորտային միջոցառումներ անցկացնում և մարզիկներին լավագույն սպորտային պարագաները տրամադրում

14. Մանկապարտեզներ վերանորոգում, վերակառուցում , կառուցում և ժամանակակից գույքով հագեցնում

15. Պոլիկլինիկաները վերանորոգում և վերջին սերնդի սարքավորումներով և լաբորատորիաներով զինում

16. Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիվանդանոցները զրոյից վերանորոգում ու կրկին ժամանակակից սարքավորումներով, լաբորատորիաներով, գույքով հագեցնում

17. Շտապօգնության համար նոր ավտոմեքենաներ, համազգեստ և սարքավորումներ ձեռքբերում

18. Կոյուղու ցանց վերանորոգում

19. Տանիքներ, շքամուտքեր, պատշգամբներ վերանորոգում

20. Բարձրաճաշակ միջոցառումներ կազմակերպում

21. Աշխատավարձեր բարձրացնում

ԵՒ հազար ու մի այլ գործեր անում, ապա այո, մենք «կոռումպացված ենք և մսխում ենք գումարները»

Ակնհայտ է, որ ավագանու մանդատ ստացած իմ գործընկերը դեռ չի հասկացել, որ ստով, բամբասանքով չեն ծառայում երևանցիներին, այլ օր ու գիշեր աշխատելով, ինչը վստահաբար նրա և նրա թիմակիցների մոտ չի ստացվում։

ԵՒ վերջում, երբ

ՔՊ-ին՝ իր ամբողջ աստղաբույլով նմանեցնում եք կոռուպցիոն պոզով-պոչով կենդանու հետ, հիշեք, թե որ սողունի և միջատի հետ է ժողովուրդը ասոցացնում ձեր տիրոջը` Ռոբերտ Քոչարյանին։