Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կիրառած «դոմփել» բառին և նշել, որ երևույթն ավելի վտանգավոր է:
«Ես ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ, օրինակ, կարելի է քեռակնոջ հետ կենակցել և դա պրոբլեմ չէ, բայց այդ երևույթի բառային ձևակերպումը պրոբլեմ է: Ես ՀԱԵ հետևորդ եմ, ընտանիքիս անդամները նույնպես, երեխաները կնքված են, ինձ համար շատ կարևոր է, որ այս կուսակրոնության ուխտը, որը եկեղեցին իր համար սահմանել է, պահպանված լինի և դրանով խախտված չլինեն այն կանոնները, որոնք եկեղեցին ինքն իր համար սահմանել է և մենք էլ որպես մեր եկեղեցու հավատարիմ հետևորդներ, ըստ էության, համարում ենք, որ պետք է պահպանված լինեն»,- ասել է Պապոյանը: