Բավական է ստեր թողարկելով` ձեզ օրաթերթ հորջորջեք. Ավանեսյանը «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է հերքում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Պահանջում եմ հերքում


Չգիտեմ «ժողովուրդ» օրաթերթում ինչ են օգտագործում «հոդված» գրելուց առաջ, բայց բառերի կույտից երևում է, որ սթափ չեն եղել. ներելի է, բայց պահանջում եմ հերքում: 


Ես 2018 թվականից հետո որևէ գույք, բաժնետոմս, շահաբաժին կամ ավտոմեքենա ձեռք չեմ բերել, այլ հակառակը` վաճառել եմ մինչև 2018թ. ունեցածս գույքը և այդ գումարը դրված է բանկում` որպես ավանդ: 


Այս ամենը հստակ հայտարարագրված է, բավական է ստեր թողարկելով` ձեզ օրաթերթ հորջորջեք:


Հա ու չեմ նեղվում, որ տիկին Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու։