Թե՞ ուզում եք ինչ որ կուլիսային կառույց դարձնել եկեղեցին, որտեղ ինչ կուզեք կանեք, ու դա չպիտի մեզ՝ եկեղեցու հետևորդներիս հետաքրքրի․ Խաչատրյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Մեզ են, որ Հայ Առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդի է հետաքրքրում և անհանգստացնում՝ ապաեկեղեցական, կեղծ եկեղեցական և զգացմունքային մթնոլորտ ստեղծել ցանկացող, դրա հիման վրա այդ արատները թաքցնելու գործընթացը։


Թե՞ ուզում եք ինչ որ կուլիսային կառույց դարձնել եկեղեցին, որտեղ ինչ կուզեք կանեք, ու դա չպիտի մեզ՝ եկեղեցու հետևորդներիս հետաքրքրի։ Անկախանա՞լ եք ուզում հայ ժողովրդից։ Եկեղեցին չի կարող իր ժողովրդից անկախանալ, կրոնը չի կարող անկախ լինել, դուք՝ խնդրեմ։


Ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում նույնպես չի ստացվելու, քանի որ հենց դուք եք խախտել ձեր իսկ կողմից սահմանված «կանոնները»։