Կուսակրոնությունը եկեղեցում որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման
է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում
հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Դավիթ Խուդաթյանը՝
անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևորականների վերաբերյալ արած հայտարարություններին:
Խուդաթյանի խոսքով՝ հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր
կարգերից և պայմաններից մեկի մասով և կարծում եմ՝ պիտի հրապարակային պատասխան լինի,
որպես հայ քրիստոնյա եմ ասում՝ վարդապետների կուսակրոնության հարցը միայն իրենց չի
վերաբերվում:
Հարցին՝ ի՞նչ հարց հնչի պետք է դրանց պատասխան տրվի, նախարարն ասաց.
«Սա սովորական մարդուն վերաբերվող հարց չէ, աշխարհիկ կյանքով ապրող մարդուն վերաբերվող
հարց չէ: Այո, եթե կուսակրոնությունը եկեղեցում որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման
է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան, և իմիջիայլոց այդ պայմանն իշխանությունները
չեն բերել: Այդ պայմանը դարերով ավանդույթներով փոխանցված պայման է, և հարցն ընդամենն
այդ կոնտեքստում է»: