«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ծանր է տանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու որոշ սպասավորների սրբակենցաղությունը կասկածի տակ դնող հայտարարությունները, դրանք որակում «արշավ եկեղեցու դեմ», «դիտավորյալ և թշնամական հեղինակազրկում»։ Ավելին, տրվելով կոնսպիրոլոգիական զեղումներին, ազդարարում է, թե տեղի ունեցող բանավեճը թելադրված է Ադրբեջանի կողմից։
Վարդանյանը կարծում է, որ եթե 2018-ին
իշխանության եկած ուժին հաջողվեց թիրախավորելով
բանակն այն կազմաքանդել, ապա եկեղեցու պարագայում նույնն անելու իրենց հաշվարկը սխալ
է դուրս գալու։ ՀՅԴ-ական պատգամավորը,
միաժամանակ, սենցացիոն հայտարարություն արեց՝ եկեղեցուն ուղիղ մեղադրելով խաղաղության
գործընթացին դեմ լինելու մեջ։
Վարդանյանը,պարզվեց,
նաև, կողմ է, որ եկեղեցուն վերաբերող խայտառակությունները՝ կուսակրոնության ուխտը խախտելու
և այլ երևույթների տեսքով, ոչ թե բարձրաձայնվեն, այլ՝ ենթարկվեն ծածկադմփոցի։
Ասում է՝ աշխարհի շատ եկեղեցիների վերաբերյալ են ի հայտ եկել խայտառակ փաստեր ու սկանդալներ,
սակայն դրանց վերաբերյալ աշխարհի և ոչ մի կառավարություն և «կառավարության կողակից»
չի համարձակվել ասել գործող վարչապետի ասածների կեսը։
Հարցին՝ եթե պարզվի, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը
և դուստր ունի, ինչ պետք է հետևի դրան, ինքը՝ պատգամավորը, կո՞ղմ է, որ կաթողիկոսը կարգալույծ հռչակվի։ Կոնկրետ ու հստակ
պատասխան Քրիստինե Վարդանյանն այդպես էլ չտվեց՝գերադասելով խոսքը գցել կտուրը։
Հեղինե Մանուկյան