Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևեց մոտ 1 ժամ 15 րոպե», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
«Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարձակումը ռուսական ինքնաթիռների վրա [այդ ինքնաթիռները գտնվում էին օդանավակայաններում], ինչպես նաև մի շարք այլ հարձակումներ, որոնք իրականացվել են երկու կողմերի կողմից»,- նշել է ամերիկյան առաջնորդը։
Նրա խոսքով՝ զրույցը լավ էր, սակայն ոչ այնպիսին, որը կհանգեցներ Ուկրաինայում անմիջապես խաղաղության հաստատմանը։