«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձ­րացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից:


Դիմելով ծրագրին՝ ստացեք մինչև 50% փոխհատուցում։


Իսկ եթե բնակվում եք Կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքում, կամ ունեք զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հաշմանդամություն, փոխհատուցումը կարող է հասնել մինչև 70%-ի։


Ծրագրի 2-րդ բաղադրիչով շահառուներին կտրամադրվի վարկ՝ 2% տոկոսադրույքով, իսկ վերոնշյալ հատուկ խմբերի համար՝ 0%։


Նախատեսված է խելացի անասնաշենքերի երեք մոդել՝


  • 20-25 գլուխ՝ մինչև 30 մլն դրամ
  • 40-45 գլուխ՝ մինչև 46 մլն դրամ
  • 95-100 գլուխ՝ մինչև 114 մլն դրամ


Մանրամասները՝ mineconomy.am/page/3309