Որտեղ ելույթ ունենամ, անունը հնչի, ասելու եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կա-շա-ռա-կեր է. վարչապետ

«Այս մարդիկ՝ քոչարյանասերաժական ստահակ զանգվածը, չի փորձում ապացուցել, որ թալանչի չեն»:Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք պաշտոնապես չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, և դա արձանագրված է դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ասել է, որ իր դեմ կաշառքի գործով վաղեմության ժամկետ կիրառեն, դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինքը խոստովանում է, որ կաշառակեր է»,- նկատեց վարչապետը: