Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ կա. Աննա Դանիբեկյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել։ Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, որի վարույթում գտնվում է նշված քրեական գործը։
Գործով նախագահող դատավորը պարզաբանել է, որ Ռ. Քոչարյանն ու Ա. Գեւորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում՝ խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ, սակայն մինչ այս հարցին անդրադառնալը նախեւառաջ դատարանը պետք է հստակ տեղեկություն ունենա նրանց կարգավիճակի մասին։
Գործով դատախազն իր առարկությունը հայտնեց՝ նշելով, որ քրեական հետապնդումը հարուցվել է նախքան՝ նրանց պատգամավորի կարվավիճակ ձեռք բերելը, հետեւաբար անհասկանալի է, թե ինչ սահմանադրական կարգավորումներ է դատարանը վկայակոչում։