Եկեղեցին ժողովուրդն է, հիերարխիկ վերնախավը չէ․ քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Զարեհ Սինանյան

Սփյուռքում կան մոտեցումներ, խմբեր և անհատներ, որոնք անվերապահորեն համաձայն են վարչապետի արտահայտած մտքերին և այն ուշացած են համարում: Կան անհատներ և խմբեր էլ, որոնք տարակուսանք են զգում: Կան և՛ կողմ, և՛ դեմ մարդիկ:Այս մասին Կառավարության շենքում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրերին առնչվող գրառումներին:


«Եկեղեցին ժողովուրդն է, այն անձինք են, որոնք ձևավորում են եկեղեցին: Այսինքն՝ եկեղեցին շինություն չէ, հիերարխիկ վերնախավը չէ: Եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն: Եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք, գտնվելով այդ հիերարխիայում, վարկաբեկում են եկեղեցին, և՛ վարկաբեկում են, և՛ արհամարհում են եկեղեցու ներքին կանոնակարգերը»,- ասել է նա: