Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Բագրատ Գալստանյանի վերջին հարցազրույցից մի հատված, որը վարել է լրագրող Ազա Բաբայանը:
Մեկնաբանելով հարցազրույցը, Հարությունյանը գրել է.
«Նոր աղետ եմ ներկայացնում: Տասնամյակներով տաքուկ տեղում՝ «Ազատություն» ռադիոկայանում ծվարած Ազա Բաբայան անուն ազգանունով լրագրողը կոչ է անում «սուր վերցնել ներքին թշնամու դեմ»:
Եվ ինքը, լինելով այս սարսափելի արժեհամակարգի կրողը՝ տասնամյակներով չի դիմադրել ամերիկացի հարկատուների գումարը ուտելիս, այն ամերիկացիների, որոնց համար բռնության, հակաժողովրդավարական արժեքների դեմ պայքարն առաջնային են»: