Դաշնակ Գառնիկ Դանիելյանն հայտարարել էր, թե Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի է հասել․ ինչ են ցույց տալիս հարցումները․ FIP

FIP-ը գրել է․


Վերջին օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտից հատկապես հնչում են հայտարարություններ, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել են իրենց վարկանիշը, ինչի հետևանքով իշխող ուժի ներսում անհանգստություններ են։ 


Մասնավորապես, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր հայտարարել, թե Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի է հասել։ Նույնական հայտարարություն էր արել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։


«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է հարցումներ իրականացրած երկու կազմակերպությունների հետազոտությունները և  համադրել դրանց արդյունքները՝ ըստ տարիների։


«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան»


«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը» (Caucasus Barometer) հետազոտություններ իրականացում է 2004 թվականից։ Դրանց միջոցով ներկայացվում է հասարակական կարծիքը քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային հարցերի վերաբերյալ՝  հարավկովկասյան երկրներում։


Այսպես, 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո այս կենտրոնը 2019 թ․-ին անցկացրել էր հասարակական կարծիքի ուսումնասիրություն՝ 1491 մասնակցի շրջանում։ Այս ուսումնասիրության արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես իրեն ամենամոտ կուսակցություն, նշել էր հարցվածների 35 տոկոսը։

Արտապատկերումը՝ 2019 թվականի հետազոտությունից:


Նկատենք՝ 2019 թ․-ին, երբ քաղաքական դաշտում խաղացողներն այլ ուժեր էին, քան այժմ է, հարցվածների 42 տոկոսը ասել էր, որ իրեն հոգեհարազատ կուսակցություն չկա։ 


Իսկ ահա 2021 թվականին հարցման մասնակիցների թիվը կազմել էր 1648, ՔՊ-ի ցուցանիշը՝ 22 տոկոս, այսինքն՝ ՔՊ-ն վարկանիշային ցուցանիշի 13 տոկոսով նվազում էր ունեցել։ 

Արտապատկերումը՝ 2021 թվականի հետազոտությունից:

2021 թ․-ին հարցվածների 43 տոկոսը նշել է, որ չկա այդպիսի կուսակցություն, որին իրեն մոտ է համարում։  

Վերջերս հրապարակվեցին «Կովկասյան բարոմետրի» 2024 թ․ արդյունքները։ Հարցումն անց էր կացվել 2024 թ․ հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ ընդգրկելով 1561 մասնակցի։

Ըստ հարցման արդյունքների, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահում է հարցվածների 15 տոկոսը։ Հատկանշական է, որ հարցվածների 55 տոկոսը նշել է, որ չկա մի կուսակցություն, որն իրեն ամենամոտն է։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում