Վստահ եմ՝ եկեղեցականների վերաբերյալ հարցում անելու դեպքում կստացվի բացարձակապես այլ պատկեր․ Հարությունյան

Կաթողիկոսն ու իր սպասավորները 2021-ին քարոզում էին ընդդեմ ՔՊ-ի, հանրությունն իր պատասխանը տվեց։ԱԺ-ում լրագրողներին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․


«Այն ժամանակ եկեղեցու նկատմամբ վստահությունը, որպես ինստիտուտի պակաս չէր, քան 2024 թվականին։ Ես ուզում եմ, որ դուք չխառնեք ինստիտուտը և եկեղեցականներին, վստահ կարող եմ ասել, որ երբ եկեղեցականների վերաբերյալ հարցում անեք, կստանաք բացարձակ այլ պատկեր»,- նշել է նա։