Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառուցողական հարաբերություններ են պահպանում, նրանց միջև որևէ խնդիր չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Նիկոլ Փաշինյանը մեր նախագահին փոխանցեց իր ողջույնները և հատկապես ընդգծեց, որ չնայած ցանկացած ակնարկի՝ ինքը և Վլադիմիր Պուտինը միշտ ունեցել են, ունեն և շարունակում են ունենալ կառուցողական, բովանդակալից հարաբերություններ, և ինքը որևէ խնդիր չունի նախագահի հետ հարաբերություններում»,- լրագրողներին ասել է Մատվիենկոն։ Նա նաև նշել է՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վստահության ճգնաժամ չեն ապրում։