Գործընկերոջս հետ ներկա էի Անի համայնքի տոնին. հիմնահարցերը կրկին կլինեն ուշադրության կենտրոնում. Մանավազյան

Հունիսի 9-ին նշվել է Շիրակի մարզի Անի համայնքի օրը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը գործընկերոջ՝ Ալխաս Ղազարյանի հետ ներկա է գտնվել տոնակատարությանը, որին մասնակցել են խոշորացված համայնքի տարբեր բնակավայրեր, հյուրեր այլ մարզերից ու արտերկրից:


«Ամեն համայնք ուներ իր սեղանը, որի վրա ներկայացված էին այն բարիքները, որոնք մշակում, ստանում ու պատրաստում են տեղացիները: Ստացված բերքն ու բարիքն այսօր հյուրասիրում էին նաև հյուրերին:


Միայն 2024 թվականին շուրջ 232 մլն 907 հազար դրամի սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել համայնքում: Այս տարի ևս համայնքի  հիմնահարցերը Կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու»,- գրել է Մանավազյանն ու տեսանյութ հրապարակել։