Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կիևում հունիսի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակման հետևանքով վնասվել է ազգային նշանակության հուշարձան՝ Սուրբ Սոֆիայի տաճարը։ Այս մասին Facebook-ում հայտարարել է Ուկրաինայի մշակույթի և ռազմավարական հաղորդակցությունների նախարար Նիկոլայ Տոչիցկին։
«Այս գիշեր
թշնամին կրկին հարվածել է մեր ինքնության սրտին։ Վնասվել է Կիևի Սուրբ Սոֆիայի
տաճարը՝ մի սրբավայր, որը դարեր շարունակ գոյատևել է և խորհրդանշում է մեր
պետականության ծնունդը։ Դա 11-րդ դարի տաճար է՝ ամբողջ Ուկրաինայի հոգին», - նշել է նա։
Նրա խոսքով՝ պայթյունի ալիքի հետևանքով փլուզվել է ազգային նշանակության հուշարձանի գլխավոր աբսիդի քիվը։