ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
այսօր ֆեյսբուքյան մի գրառում է կատարել, որով առաջարկում է ստեղծել Համակարգող խումբ՝
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի
կազմակերպչական հարցերի համար։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ։
Նա նշեց, որ սա չէր մեկնաբանի
որպես վարչապետի կամ անհատի, կամ քաղաքական ուժի պահանջ, այլ հանրային պահանջ է, որը
վաղուց էր ձևավորվել, ուղղակի դա միշտ խոսելու թեմա չի եղել, և մենք եկել ենք մի հանգրվանի,
որ չխոսել այլևս հնարավոր չէ։
«Սա եկեղեցու դեմ պայքար չէ ։
Բազմաթիվ մեծամեծներ ասել են, չէ՞, ում վերջին հանգրվանն է հայրենասիրությունը և եկեղեցին.
դա բոլորս գիտենք։ Եվ մեր ընդդիմադիրները, և մեր որոշ հոգևորականներ ուղղակի թաքնվում
են եկեղեցու անվան տակ։ Ընդդիմադիրները նաև ասում են, որ հանրային ամենաբարձր ռեյտինգ
ունեցող կառույցն է եկեղեցին, և իրենք բերում են թվեր, օրինակ՝ 70 տոկոս, ասում են,
որ եկեղեցին ունի 100 տոկոսին հասնող ռեյտինգ, բայց շփվելով Հայ առաքելական եկեղեցու հետևորդների հետ՝
10-ից 9-ը, 8-ը ասում են, որ իրենք դեմ են ներկայիս հոգևոր առաջնորդին, ներկայիս բարքերին,
տիրող իրավիճակին։ Այսինքն՝ ինչ-որ մի կառույցի հեղինակության տակ ցանկանում են թաքնվել
մարդիկ, ովքեր վերջին տարիներին նաև նսեմացրել են այդ կառույցը»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան