Լսեցինք հուզող հարցերն ու առաջարկները. ԱԺ-ում էին Փարաքարի դպրոցի աշակերտները և ուսուցիչները. Մանավազյան

Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հունիսի 10-ին հյուրընկալվել են Ազգային ժողովում:



Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:



«Գործընկերոջս՝ Ալխաս Ղազարյանի հետ զրուցեցինք նրանց հետ, լսեցինք աշակերտներին հուզող հարցերն ու առաջարկները, քննարկեցինք կրթական ու համայնքային հարցեր: